Հետաքրքիր է

Ինչպե՞ս պատվիրել ավելի էժան․ հետաքրքիր լայֆհակ օնլայն պատվերների սիրահարների համար

Ինչպե՞ս պատվիրել ավելի էժան․ հետաքրքիր լայֆհակ օնլայն պատվերների սիրահարների համար

Երբեմն ամենահետաքրքիր լուծումները ծնվում են ծրագրավորողների հետ զրույցից։ CodeLines-ի թիմը աշխատում էր Արհեստական Ինտելեկտով նախագծի վրա, և պատահաբար խոսք բացվեց AI-ի միջոցով որոնման մասին։ Որպես հետաքրքրասեր SMM-շիկ՝ որոշեցի փորձարկել այդ հնարավորությունը և ստացվեց օգտակար լայֆհակ։ 😉

Ինչ կարող է անել ChatGPT (GPT-4o)-ն

GPT-4o-ն արդեն կարող է ուսումնասիրել և վերլուծել վեբ կայքերի բովանդակությունը։ Այն ավտոմատ կերպով բացում է կայքը, որոնում տվյալ ապրանքը և մշակում արդյունքները։ (search → find → processing)

Ինչպե՞ս օգտագործել օնլայն գնումների ժամանակ

Ենթադրենք՝ ուզում եք գնել Adidas Samba OG Shoes՝ Amazon-ից, որի գինը $108.00 – $109.97 է։ Դրա փոխարեն դուք կարող եք հղումը տալ GPT-4o-ին և «խնդրել», որ որոնի նույն ապրանքը ավելի մատչելի գնով։

Կարող եք նաև նշել, որ որոնի միայն այն խանութներում, որոնք իրականացնում են առաքում Հայաստան։ Արդյունքում GPT-4o-ն ցույց է տալիս տարբերակների ցանկը՝ գների համեմատությամբ և հասանելիությամբ։

Ինչու է սա օգտակար

  • Խնայում է ժամանակ՝ ավտոմատ որոնմամբ։
  • Օգնում է գտնել լավագույն գինը։
  • Կարող եք ճշգրտել պայմանները՝ առաքման վայր, խանութի վստահելիություն և այլն։

Փորձեք նաև դուք

Այս մեթոդը հարմար է ոչ միայն կոշիկի կամ հագուստի, այլ նաև տեխնիկայի, գրքերի, կոսմետիկայի և ցանկացած այլ ապրանքի որոնման համար։

Մեկնաբանություններում կիսվեք՝ դուք ինչպիսի այլընտրանքային ձևերով եք օգտագործում ChatGPT-ն։ 😉

👉 CodeLines-ում մենք միշտ փորձարկում ենք AI-ի նոր հնարավորությունները, որպեսզի գտնենք ամենահարմար և խելացի լուծումները ձեր առօրյայի ու բիզնեսի համար։