Ինչպես հասկանալ, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է
Թվային դարում, երբ բոլորս օգտագործում ենք վեբ կայքեր, մոբայլ հավելվածներ, օնլայն բանկինգ և սոցիալական հարթակներ, անձնական տվյալների պաշտպանությունը դարձել է կարևորագույն հարց։ Շատ մարդիկ անգամ չեն պատկերացնում, որ իրենց հեռախոսը կարող է գաղտնալսվել՝ spy-app-երի կամ անօրինական մոնիթորինգի միջոցով։
Տարօրինակ վարքագիծ՝ որին պետք է ուշադրություն դարձնեք
- Էկրանը միանում է ինքնուրույն՝ առանց սեղմելու։
- Ֆոնում աշխատում են ծրագրեր, որոնք դուք չեք բացել։
- Կեղծ «system update» կամ «pop-up» ծանուցումներ, որոնք առաջ չեն եղել։
- Հեռախոսը դանդաղում է նույնիսկ պարզ գործողությունների ժամանակ։
Battery drain, heating և գովազդների ավելացում
- Մարտկոցը արագ դատարկվում է նույնիսկ հանգիստ վիճակում։
- Հեռախոսը տաքանում է՝ առանց խաղեր կամ ծանր հավելվածներ բացելու։
- Անսպասելի գովազդներ՝ «pop-up» կամ «redirect» նույնիսկ այն կայքերում, որտեղ նախկինում չկային։
- Տվյալների ծախսի աճ՝ սա ցույց է տալիս, որ ինչ-որ բան տվյալներ է ուղարկում։
Ինչ անել, եթե կասկածում եք որ հեռախոսը «վարակված է»
- Ստուգեք հավելվածների թույլտվությունները և անջատեք ավելորդ մուտքերը։
- Ջնջեք կասկածելի հավելվածները, հատկապես՝ ներբեռնված ոչ պաշտոնական աղբյուրներից։
- Տեղադրեք վերջին «software update»-ները անվտանգության համար։
- Ստուգեք բատերիայի օգտագործումը՝ հայտնաբերելու թաքնված ակտիվությունը։
- Խորը խնդիրների դեպքում «Factory Reset» արեք։
Եզրակացություն
Գաղտնալսվող հեռախոսը պարզապես տեխնիկական խնդիր չէ․ դա լուրջ վտանգ է ձեր անձնական տվյալների, ֆինանսական տեղեկությունների և գործնական շփումների համար։ CodeLines-ում մենք մշտապես ստեղծում ենք բարձրորակ թվային լուծումներ՝ անվտանգ վեբ կայքեր և մոբայլ հավելվածներ, որպեսզի ձեր տվյալները պահպանվեն առավել պաշտպանված միջավայրում։
Եթե հրապարակումը օգտակար թվաց, կիսվիր այն ընկերներիդ հետ, որպեսզի նրանք էլ տեղյակ լինեն սմարթֆոնների անվտանգության կարևորությունից։