UI/UX դիզայնի պահանջները 2026-ի համար (User Experience Design)
UX դիզայնի դերը բիզնեսում (User Experience Design)
Եթե ձեր կայքը կամ հավելվածը գեղեցիկ է, բայց չի բերում վաճառք, ապա մեծ հավանականությամբ խնդիրը UX-ում է։ Այսօր օգտատերերը սպասում են ոչ միայն գեղեցիկ դիզայնի, այլև հարմար, արագ և պարզ օգտագործման փորձի։։
1. Օգտագործողակենտրոնություն (User-Centricity)
Դիզայնը պետք է կառուցվի օգտատիրոջ իրական կարիքների վրա, ոչ թե ենթադրությունների։ Անհրաժեշտ է կատարել օգտատերերի ուսումնասիրություն (user research), հասկանալ վարքագիծը և ստեղծել լուծում, որը իրականում օգտակար է։
2. Համապատասխանություն (Consistency)
Համակարգը պետք է լինի կանխատեսելի՝ նույն կոճակները, գործողությունները և տրամաբանությունը պետք է պահպանվեն ամբողջ կայքում։
3. Հիերարխիա (Hierarchy)
Օգտատերը մի քանի վայրկյանում պետք է հասկանա՝ ինչ է առաջարկվում և ինչ պետք է անի։ Դա ապահովվում է visual hierarchy-ի և information architecture-ի միջոցով։
- Գույն և կոնտրաստ (contrast)
- Չափ և դասավորվածություն
- CTA (Call To Action)-ի ճիշտ դիրքավորում
4. Կոնտեքստ (Context)
Օգտատերերը հաճախ աշխատում են շարժման ընթացքում կամ սթրեսային պայմաններում, ուստի UX-ը պետք է համապատասխանեցվի իրականությանը։
5. Օգտագործողի վերահսկում (User Control)
Օգտատերը պետք է հեշտությամբ կարողանա ուղղել սխալները։ Դրա համար անհրաժեշտ են՝ undo, cancel, edit հնարավորություններ։
6. Հասանելիություն (Accessibility)
Ձեր կայքը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ պայմաններից կամ սահմանափակումներից։
- Լավ կոնտրաստ՝ ապահովելով հեշտ ընթեռնելիություն
- Ընթեռնելի տեքստ
- Պարզ և ինտուիտիվ նավիգացիա
7. Օգտագործելիություն (Usability)
Օգտագործելիությունը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ և հարմարությամբ կարող են օգտատերերը աշխատել ձեր պրոդուկտի հետ:
- Learnability (հեշտ սովորելիություն)
- Efficiency (արագություն և արդյունավետություն)
- Memorability (հեշտ հիշելիություն)
- Error handling (սխալների կառավարում)
- Satisfaction (օգտատերերի բավարարվածություն)
Եզրակացություն
UX դիզայնը այլևս պարզապես դիզայն չէ, այլ բիզնես գործիք, որն ազդում է ձեր եկամուտների, օգտատերերի ուղիղ վաճառքի և բրենդի վստահության վրա։
CodeLines-ում մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես կայքեր, այլ համակարգեր, որոնք աշխատում են բիզնեսի համար՝ օպտիմիզացված UX-ով և բարձր conversion-ով։